Երևանում ցուցարարները փորձեցին փակել Մաշտոցի պողոտան Ֆրանսիայի հրապարակին հարող հատվածում, ոստիկանները թույլ չտվեցին: Բողոքի ակցիայի մասնակիցները կանգնեցին պողոտայի լայնքով՝ հետիոտնային անցումի վրա, և մի քանի րոպեով խոչընդոտեցին տրանսպորտի երթևեկությունը: Ոստիկանները ուժով հեռացրին ցուցարարներին փողոցից՝ նրանցից մի քանիսին բերման ենթարկելով: Երթևեկությունը Մաշտոցի պողոտայում վերականգնվեց: